Լրահոս

01.10.2019 22:10


Խանութից գողություններ կատարած կինը հայտնաբերվեց

Խանութից գողություններ կատարած կինը հայտնաբերվեց

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկութունները, սեպտեմբերի 28-ին, ժամը 10.30-ին, գողություն կատարելու կասկածանքով բաժին են հրավիրել 34-ամյա մի կնոջ։ Նա խոստովանական բացատրություն է տվել, որ սեպտեմբերի 23-ին Իջևան քաղաքի հագուստի խանութներից մեկից գողացել է ջինսե տաբատ և վերնաշապիկ, իսկ ամռանը՝ ներքնազգեստ, տաբատ, վերնաշապիկ։

Կինը բացատրություն է տվել նաև, որ ամռանը Իջևան քաղաքի մի խանութից մեկից գողացել է մազերի և հագուստի արդուկներ:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղությամբ։

Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը