Աշխարհ

01.10.2019 20:00


Դավութօղլուն Ստամբուլում սկսել է նոր կուսակցության աշխատանքների համակարգումը

Դավութօղլուն Ստամբուլում սկսել է նոր կուսակցության աշխատանքների համակարգումը

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նոր ստեղծվելիք կուսակցության աշխատանքներն իրականացնելու համար գրասենյակ է վարձակալել Ստամբուլում՝ Մարմարա ծովին հարակից շրջաններից մեկում`Բահչելիևլերում:

Նախատեսվում է, որ հենց այդտեղ կլինի Դավութօղլուի կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցը:

Միջանկյալ նշենք, որ Դավութօղլուն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (AKP-ԱԶԿ) դուրս էր եկել նախորդ ամիս:

Աղբյուրի փոխանցմամբ` Ստամբուլում կուսակցության աշխատանքները համակարգում է նախկինում իշխող կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Սելիմ Թեմուրջին: Իսկ Անկարայում իրականացնում է հենց Դավութօղլուն:

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Ստամբուլում վարձակալած այդ շենքը նախկինում օգտագործվել է Քադիր Հաս համալսարանի կողմից:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը