Աշխարհ

01.10.2019 13:05


Բրազիլիայում ֆուտբոլային խաղում 56 գոլ են խփել (տեսանյութ)

Բրազիլիայում ֆուտբոլային խաղում 56 գոլ են խփել (տեսանյութ)

Բրազիլիայում կայացել է ֆուտբոլի պատմության մեջ ամենաարդյունավետ խաղերից մեկը: Ռիո-դե-Ժանեյրո նահանգի առաջնությունում կանանց «Ֆլամենգո» թիմը 56:0 հաշվով հաղթել է «Գրեմինյոյին»:

Արդեն 15-րդ րոպեին «Ֆլամենգոն» հաշվի մեջ առաջ է եղել 12:0, առաջին խաղակեսից հետո հաշիվը եղել է 29:0:

Խաղի ամենաարդյունավետ խաղացողը դարձել է հարձակվող Ֆլավիան, որը 14 գոլ է խփել:

Խփված գոլերի քանակով սա ֆուտբոլի պատմության մեջ երկրորդ արդյունքն է: Պաշտոնապես պատմության ամենաարդյունավետ խաղը գրանցվել է 2002 թվականին՝ Մադագասկարի առաջնությունում, երբ թիմերից մեկը հաղթել էր 149:0 հաշվով:

Այդ խաղում թիմերից մեկը՝ ի նշան բողոքի մրցավարի որոշումներից, գնդակը հատուկ ուղարկել է սեփական դարպասը:

Քանի որ կանոնների համաձայն, գոլը գրանցվելուց հետո գնդակ բաց թողած թիմն է դաշտի կենտրոնից խաղարկում գնդակը, ապա մրցակիցը ոչ մի հնարավորություն չուներ խանգարել հավերժ ռեկորդի կայացմանը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը