Լրահոս

01.10.2019 12:41


Արարատի մարզում բախվել են Mercedes E280-ն ու Mercedes E350-ը. կա վիրավոր

Արարատի մարզում բախվել են Mercedes E280-ն ու Mercedes E350-ը. կա վիրավոր

Երեկ՝ սեպտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Դարակերտ-Ղուկասավան գյուղամիջյան ճանապարհի 9-րդ հասցեի դիմաց բախվել են Ղուկասավան գյուղի բնակիչ, 34-ամյա Հովհաննես Հ.-ի վարած Mercedes E280 մակնիշի 85 PL085 համարանիշի և Դարակերտ գյուղի բնակիչ, 37-ամյա Արամ Խ.-ի վարած Mercedes E350 մակնիշի 90 AX 045 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամյանը, վթարի հետևանքով Հովհաննես Հ.-ի ուղևոր, նույն գյուղի բնակիչ, 29-ամյա Լուսինե Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աստղիկ բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը