Քաղաքական

01.10.2019 12:37

Ճոխություններ սիրող Փաշինյանի՝ ԱՄՆ-ից վերադարձը ևս թանկ է արժեցել․ 330 հազար դոլարը վճարե՞լ են օլիգարխները

Ճոխություններ սիրող Փաշինյանի՝ ԱՄՆ-ից վերադարձը ևս թանկ է արժեցել․ 330 հազար դոլարը վճարե՞լ են օլիգարխները

Նախորդ իշխանություններին ճոխությունների համար անխնա քննադատող Նիկոլ Փաշինյանը, այսօր ինքն է տրվել ճոխություններին։ Օրեր առաջ մեր հետաքննական հոդվածով բացահայտել էինք, որ վարչապետ Փաշինյանի ԱՄՆ մեկնելու համար ծախսվել է ավելի քան 330 հազար դոլար։ Այսքան էր արժեցել միայն Փաշինյանին սպասարկող գերթանկարժեք ինքնաթիռի վարձակալությունը։

Իշխանական քարոզիչները սկզբում փորձեցին հերքել տեղեկությունները, իսկ հետո վարչապետի մամուլի խոսնակի բերանով ստիպված եղան ընդունել փաստը։ Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի տարածած հայտարարության մեջ ասվում էր, որ վարձակալվել է մասնավոր թանկարժեք ինքանթիռ, քանի որ այլ կերպ կառավարության ղեկավարը կուշանար նախատեսված օրակարգից։ Վլադիմիր Կարապետյանն իր խոսքում նաև ակնարկում էր, որ վարչապետ Փաշինյանը մասնավոր ինքնաթիռով պետք է վերադառնա ԱՄՆ-ից։

Երեկ պարզեցինք, որ Փաշինյանը ԱՄՆ-ից վերադարձել է նույն գերթանկարժեք մասնավոր ինքնաթիռով։ Politik.am-ը հարցում էր ուղարկել կառավարություն պարզելու համար, թե ի վերջո որքան է պետության համար արժեցել վարչապետի ԱՄՆ-այցը, սակայն կառավարության մամուլի բաժնից ստացած պատասխանը կրկնում է վարչապետի մամուլի խոսնակի հրապարակած թիվը՝ 165 մլն դրամ, իսկ կեցության ծախսերի մասին դեռ տվյալներ հայտնի չեն։

Կառավարության մեր աղբյուրներն ասում են, որ վարչապետի վերադարձը ևս արժեցել է 330 հազար դոլար, պարզապես այս անգամ վճարումը չի արվել պետության հաշվին։ Պետության հաշվին չի եղել նաև Փաշինյանի այցից առաջ ԱՄՆ մեկնած տասնյակ մասնագետների ծախսը։

Փորձեցինք վարչապետի խոսնակից ճշտել, արդյոք նոր իշխանություննե՞րն էլ օգտվում են օլիգրախների ծառայություններից և նրանց որպես սեփական դրամապանակ են օգտագործում, սակայն մեր զանգերն այդպես էլ անպատասխան մնացին։

Աղբյուրը՝ politik.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։