Լրահոս

01.10.2019 12:30


Կենտրոն վարչական շրջանի բազմաբնակարանային շենքի նկուղը ողողվում է խմելու ջրով (տեսանյութ)

Կենտրոն վարչական շրջանի բազմաբնակարանային շենքի նկուղը ողողվում է խմելու ջրով (տեսանյութ)

Արդեն 2 օր է, Կենտրոն վարչական շրջանի Ամրյան 18ա բազմաբնակարանային շենքի նկուղում անխնա խմելու ջուրը հոսում ու խարխլում է շենքի հիմքերը, իսկ համատիրությունը պատճառաբանում է, որ խնդիրը չի կարողանում լուծել, քանի որ իրենք չունեն հնարավորություն՝ ջրի մատակարարումը նշված շենք փակելու ուղղությամբ։

Ստացվում է, որ այս դեպքում «աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախ ձեռքը», ու եթե խնդիրը կարճ ժամանկում չլուծվի, Կենտրոն վարչական շրջանում կունենանք հերթական վթարային դարձած շենքը, իսկ բնակիչներն էլ կհայտնվեն փողոցում, ու այդ ժամանակ պատկան մարմինները կսկսեն արդարանալ, որ իրենք մեղավոր չեն։

SHAMSHYAN.com-ը վստահ է, որ պատասխանատուներն այս անգամ օպերատիվորեն կարձագանքեն հրապարակմանը և, ինչպես ժողովուրդն է ասում, «բերանները ջուր չեն առնի» ու խնդիրը կարճ ժամանակում կլուծեն։

Այս խորագրի վերջին նյութերը