Երևանում մասնավոր դայակը թալանել է Շրջակա միջավայրի նախարարի խորհրդականի տունը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 22-ամյա Նարինե Ս.-ն և հայտնել, որ այս տարվա հուլիսի 20-ից մինչև սեպտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Հասրաթյան փողոցի բնակիչ, 30-ամյա Արմինե Մ.-ն իր տան ննջասենյակից հափշտակել է 700 հազար դրամ արժողությամբ ոսկյա խաչը և 400 ԱՄՆ դոլար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Նարինե Ս.-ն իրավապահներին հայտնել է, որ ինքն աշխատում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի խորհրդական, իսկ կասկածյալ Արմինե Մ.-ն իր տան մասնավոր դայակն է: