Լրահոս

01.10.2019 11:39


Տաթևիկ Ռևազյանը ամենաակտիվ ճամփորդող պաշտոնյան է․ ինչ է կատարվում ավիացիայի ոլորտում․ «Ժողովուրդ»

Տաթևիկ Ռևազյանը ամենաակտիվ ճամփորդող պաշտոնյան է․ ինչ է կատարվում ավիացիայի ոլորտում․ «Ժողովուրդ»

«Հայաստանում քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը ամենաակտիվ ճամփորդող պաշտոնյան է: Ասել է թե` Ռևազյանն առաջին տեղում է գործուղման մեկնող պաշտոնյաների շարքում: Օրինակ` նա այս տարվա փետրվարի 12-16-ը եղել է Բելգիա` Բրյուսելում, ապա Իռլանդիայում: Մարտի 31-ից ապրիլի 5-ը գործուղվել է Հնդկաստան, ապրիլի 6-ից 12-ը` Սինգապուր, հունիսի 10-ից 17-ը` Մեծ Բրիտանիա, Բելգիա, Ռումինիա, հուլիսի 17-ից 19-ը` ՌԴ: Ռևազյանի գործուղումների շարքը այսպես կարելի է անդադար շարունակել: Բայց նկատենք, որ նրա գործուղումների մասին կոմիտեի պաշտոնական կայքէջում գրեթե ոչինչ չկա նշված:

Առաջին հայացքից թվում է, թե ավիացիայի ոլորտում Հայաստանի հետ մրցակցող չկա. մեղվի պես աշխատասեր պաշտոնյա ունենք, գրեթե ամբողջ տարվա ընթացքում գործուղումների է մեկնում: Բայց, արի ու տես, իրականում հակառակ պատկերն է: Ավիատոմսերի շուկայում մրցակցություն չկա, տոմսերը մեր երկրում բավականին թանկ են, ու ոլորտում էլ գերակա է «Զվարթնոց» օդանավակայանի մենաշնորհը»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը