Տնտեսական

01.10.2019 11:18


Ցե­մենտի ներկրման ծավալները շեշտակի ավելացել են. հիմնական խմբաքանա­կը ներկրվել է Իրանից․ «Ժողովուրդ»

Ցե­մենտի ներկրման ծավալները շեշտակի ավելացել են. հիմնական խմբաքանա­կը ներկրվել է Իրանից․ «Ժողովուրդ»

«Հայաստանը, ունենալով շինարա­րության բնագավառում անհրաժեշտ ապրանքատեսակներից ցեմենտի գործարաններ, սկսել է այն մեծ քանա­կությամբ ներկրել: Պաշտոնապես ցե­մենտի ներկրման ծավալները այս տարվա առաջին կիսամյակում, նա­խորդ տարվա նույն ժամանակահատ­վածի համեմատ, շեշտակի ավելացել են: Ցեմենտի հիմնական խմբաքանա­կը ներկրվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտնե­րի կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաս­տան ներկրվել է 144 հազար 463 տոն­նա ցեմենտ, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում ներ­մուծվել է 43 հազար 69 տոննա ցե­մենտ: Պաշտոնական փաստաթղթե­րից մեզ հայտնի դարձավ, որ միայն 144 հազար 437 տոննա ցեմենտը ներկրվել է Իրանից:

Արձանագրենք, որ այս ամենի արդյունքում լուրջ խնդ­րի առաջ են կանգնել տեղական ար­տադրողները: «Ժողովուրդ» օրաթեր­թը գրել էր, որ «Հրազդան» ցեմենտի գործարանն անգամ կրճատումներ է արել:

Նշենք, որ այս տարի խորհրդա­րանը ընդունեց «Պետական տուրքի մասին» և «Գործունեության իրակա­նացման ծանուցման մասին» օրենք­ների նախագծերի փաթեթը: Այս փո­փոխությամբ ներմուծվող ցեմենտի համար պետական տուրք է սահման­վում յուրաքանչյուր տոննայի համար 22 հազար դրամ: Ներկրվող ցեմենտի համար տուրքը սահմանվել է ժամա­նակավոր՝ մեկ տարով, իսկ ներմուծ­վող կլինկերի համար ոչինչ չի փոխվել, տուրք չի սահմանվում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը