Մրցավարը, որը գնդակներ մատակարարող աղջկան սեքսուալ էր անվանել, հեռացվել է ATP-ից
Իտալիայի մրցավար Ջանլուկա Մոսկարելան, ով Ֆլորենցիայի չելենջերում տարօրինակ վարքագծով էր աչքի ընկել, հեռացվել է ATP-ում աշխատանքից։
Հիշեցնենք, որ մրցավարը գնդակ մատակարարող աղջիկներից մեկին ասել էր, որ նա ֆանտաստիկ է ու շատ սեքսուալ է։ Բացի դրանից մրցավարը խորհուրդներ էր տվել խաղացողներից մեկին առաջին սեթի ավարտից հետո։ Միջադեպը տեղի էր ունեցել Պեդրա Սոուսա - Էնրիկո Դալա Վիլա հանդիպման ընթացքում։
«Մենք տեղյակ ենք Ջանլուկա Մոսկարելայի վարքագծի մասին Պեդրո Սոուսայի և Էնրիկո Դալլա Վալեի հանդիպման ընթացքում Ֆլորենցիայի չելենջերում նախորդ շաբաթ։ Տեղեկության մեզ հասնելուն պես Մոսկարելան հեռացվել է աշխատանքից։ Սկսվել է ամբողջական հետաքննություն»,-ATP-ի հայտարարությունն է մեջբերում Tennis Life-ը։

Աղբյուրը՝ Armsport.am