Քաղաքական

01.10.2019 10:38


Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննության ժամկետը երկարացվել է․ «Հրապարակ»

Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննության ժամկետը երկարացվել է․ «Հրապարակ»

«Մոտ մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 2-ին, Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն նշանակվեց այն բանի համար, որ նա բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հորեղբորորդին է:

Իսկ 2016-ին Գրիգորյանն է հաստատել հանքի շահագործման եզրակացությունը: Պաշտոնապես ասվել էր, որ քննությունը 10 օր կտևի և կպարզի՝ Իվանյանը կաշկանդված եղե՞լ է քննության ընթացքում։

Երեկ պարզեցինք, որ ծառայողական քննության ժամկետը երկարացվել է։ «Լրացուցիչ ստուգումներ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված»,-ասաց Քննչական կոմիտեի տեղեկատվության պատասխանատուն»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը