Նիկոլ Փաշինյանը պետք է րոպե առաջ հրաժարական տա, նա մեծ հակահայ պրոյեկտ է. Վիտալի Բալասանյան․ «168 Ժամ»
«Նիկոլ Փաշինյանը պետք է րոպե առաջ հրաժարական տա։ Ն.Փաշինյանի կառավարությունը րոպե առաջ պետք է հրաժարական տա։ ԱԺ-ն տուն պետք է գնա։ Կգա ժամանակը, և կտեսնեք՝ այս իշխանություններն ինչ վիճակի մեջ են դրել ժողովրդին։ Նրանք չեն հեռանալու, պետք է հեռացնել։ Պետք է ժողովուրդը սթափվի, պետք է պարտադրի, պահանջի, որ բոլոր պատգամավորներն իրենց մանդատները, առանց բացառության, լինի «Իմ քայլը», «Լուսավոր Հայաստանը» թե «Բարգավաճ Հայաստանը», վայր դնեն, այլապես վտանգված է համայն հայության գոյության հարցը»,-այս մասին «168 Ժամի» հետ զրույցում հայտարարել է Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով ստեղծված իրավիճակի լուծման վերաբերյալ հարցին:
Խոսելով Նիկոլ Փաշինյանի ու «Սասնա ծռերի» հանդիպման մասին, մասնավորապես, պատասխանելով հարցին, թե արդյոք հակադրության մեջ չե՞ն մտնում վարչապետի երկու հայտարարությունները, երբ մի առիթով խոսում է «սպայի պատվից», իսկ մյուս կողմից՝ Կառավարությունում ընդունում է երեք սպաների սպանության մեղավոր զինված խմբի առաջնորդներին, Վ. Բալասանյանն ասել է. «Նիկոլ Փաշինյանը մեծ հակահայ պրոյեկտ է։ Նրանք, ովքեր չեն հասկացել, թող հասկանան։ Ես միշտ տողատակերով եմ ասել, չակերտներում, հիմա բաց եմ ասում։ Դեռևս 2016 թ. հուլիսի 23-ին լրատվամիջոցներին ասել եմ, որ ՊՊԾ գնդի գրավումը «Սասնա ծռերի» կողմից ահաբեկչություն է։ Բոլոր ձայնագրությունները կան։ Երբ ինձ հարցրել են՝ եթե զենքերը վայր դնեն, ազա՞տ են արձակվելու, ես ասել եմ՝ ոչ, այդ 31 հոգին զենքերը վայր են դնելու, և բոլորը ձերբակալվելու են։ Բայց ես խոստացել եմ չթողնել, որ որևէ մեկը կտտանքների ենթարկվի կամ նրանց հանդեպ բռնություն կիրառվի, ինչը և արել եմ։
Մինչև վերջ տեր եմ կանգնել իմ խոսքին։ Եվ կառավարության ղեկավարը հանդիպի ահաբեկչական խմբավորման պարագլուխների հե՞տ…»:
Հարցին, թե ինչ-որ պայմանավորվածությունների մասի՞ն եք ակնարկում, նա պատասխանել է. «Նիկոլ Փաշինյանը, երբ իր իսկ ասած հեղափոխական քայլերթի ժամանակ գրավել է Ռադիոտունը, որակավորումը հետևյալն է՝ ահաբեկչություն։ Պետական պահպանման հատուկ տարածք է ներխուժել. գործողությունները նույնն են, ինչ ՊՊԾ գնդում։ Կիրառվել է զենք, եղել են պատանդներ, ահաբեկվել է տարածքում ապրող բնակչությունը, Ռադիոտան դեպքում՝ աշխատակիցները, գույքի փչացում է եղել, նույնը և՝ Ռադիոտանը, զենք է կիրառվել, բայց առանց կրակոցների ու մահվան ելքի։
Հոդվածը նույնն է։ Բարձրաձայն ասում եմ, որ «Սասնա ծռերի» պարագլուխ կոչեցյալ Գարեգին Չուգասզյանը, երբ հացադուլ էր հայտարարել, և վարչապետը հանդիպեց նրա հետ՝ իբր թե հացադուլից հանելու համար, վստահաբար այդ ժամանակ պայման է դրել Փաշինյանի առջև, որ «Սասնա ծռերը» րոպե առաջ պետք է ազատ արձակվեն։ Եվ այսօր քննարկվում է նույնիսկ երկու մարդասպաններին ազատելու հարցը»:
Նաև հավելել է. «Ավելին ասեմ, թող չարախոսները բամբասեն. մենք տեսանք, որ ՀՀ-ում այն ահաբեկչական խմբավորումը՝ «Սասնա ծռերը», վայելում է վարչապետի հովանավորությունը։ Ժամանակին մեր մեջ կային այդ կասկածները, հիմա արդեն պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը, երբ 2016 թ. հայտնվեց ՊՊԾ գնդում, հետո մասնակցում էր այդ միտինգներին՝ ի պաշտպանություն այդ զինված ապստամբների խմբի, նա համագործակցել է այդ զինված խմբի հետ։ Եվ վերջերս ահաբեկչական խմբի պարագլուխների հետ Փաշինյանի հանդիպումը վերջնականապես հաստատեց ու փարատեց այդ կասկածները։ Մենք տեսանք, որ «Սասնա ծռերը» ժամանակ առ ժամանակ հայտարարություններ էին անում, որ Արցախը մարզ է, նույնն անում էին տարբեր խմբեր»»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: