Լոռու մարզում 30–ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր (տեսանյութ)
Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Լոռու մարզի Դարպաս գյուղի բնակիչ, 30-ամյա Ռադիկ Ա.-ն իր վարած Opel Zafira մակնիշի 531719 HX համարանիշի ավտոմեքենայով Գոգավան–Տաշիր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռադիկ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Տաշիր բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։