Մհեր Գրիգորյանը հերքում է գազի գնի 30 տոկոսով բարձրացման մասին տեղեկությունները
ՀՀ փոխվարչապետ ՄհերԳրիգորյանը հերքում է շրջանառվող տեղեկությունները, թե առաջիկայում գազի գինը 30 տոկոսով կբարձրանա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոխվարչապետն այս մասին խոսեց լրագրողների հետ ճեպազրույցում։
«Ոչ, դա իրականությանը չի համապատասխանում»,-ասաց Գրիգորյանը:
Հարցին, թե արդյոք հաջորդ տարի կբարձրանա՞ գազի գինը, փոխվարչապետն ասաց՝ դեռ չի կարող պատասխանել, հուսով է, որ չի բարձրանա: Անդրադառնալով հարցին, թե երբ կավարտվեն գնի վերաբերյալ քննարկումները՝ Գրիգորյանը նշեց՝ իր կարծիքով մինչև տարեվերջ:
Մհեր Գրիգորյանը հերքում է գազի գնի 30 տոկոսով բարձրացման մասին տեղեկությունները
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հերքում է շրջանառվող տեղեկությունները, թե առաջիկայում գազի գինը 30 տոկոսով կբարձրանա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոխվարչապետն այս մասին խոսեց լրագրողների հետ ճեպազրույցում։