Ամերիկացիների 55 տոկոսը հավանություն Է տվել հետաքննությանը Թրամփի իմպիչմենթի ընթացակարգի շրջանակում
ԱՄՆ-ի բնակիչների 55 տոկոսը հավանություն Է տալիս դեմոկրատների կողմից նախաձեռնված հետաքննությանը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակում:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են CBS News-ի անցկացրած հարցման տվյալները: Ընդ որում, ուսումնասիրության արդյունքների համաձայն, ամերիկացիների կարծիքները բաժանվել են՝ կախված այն բանից, թե որ կուսակցությանն են նրանք պատկանում: Այսպես, տասը դեմոկրատներից գրեթե ինը (87 տոկոս) հավանություն Է տալիս հետաքննությանը, իսկ երկու երրորդը վճռականորեն Է հավանություն տալիս այն դեպքում, երբ Հանրապետական կուսակցության կողմնակիցների 77 տոկոսը դեմ Է արտահայտվել: Անկուսակցական հարցվածների կարծիքները բաժանվել են մոտավորապես հավասարապես՝ 49 տոկոսը հավանություն Է տալիս հետաքննությանը, 51 տոկոսը հավանություն չի տալիս: Նաեւ ամերիկացիներին հարց Է տրվել, թե նրանք ինչպես են գնահատում Թրամփի գործողությունները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ նրա հուլիսյան հեռախոսազրույցի համատեքստում:
Հարցվածների մեկ քառորդից փոքր-ինչ ավելին (28 տոկոս) ընդունելի Է համարել ԱՄՆ-ի ղեկավարի գործողությունները, ամերիկացիների մեկ երրորդից փոքր-ինչ պակասը (31 տոկոս) գտնում Է, որ ԱՄՆ-ի նախագահի կողմից Ուկրաինային վերաբերող հարցերի լուծումը պատշաճ չԷր, բայց օրինական Էր: Հարցվածների 41 տոկոսը, որոնց մեծամասնությունը դեմոկրատներ են, անօրինական Է համարում Թրամփի գործողությունները: Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ամերիկացիների շրջանում տարաձայնություններ կան այն հարցի շուրջ, թե ԱՄՆ-ի նախագահը պետք Է արդյոք ենթարկվի իմպիչմենթի: Այսպես, 42 տոկոսը կողմ Է արտահայտվել, 36 տոկոսը՝ դեմ: Ընդ որում՝ երկրի բնակիչների եւս 22 տոկոսը գտնում Է, որ այդ մասին խոսելն առայժմ վաղ Է եւ ցանկանում Է ավելի շատ փաստեր ստանալ: CBS News-ի հարցումն անցկացվել Է 2019 թվականի սեպտեմբերի 26-27-ին:
Դրան մասնակցել Է ԱՄՆ-ի 2059 բնակիչ: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 2,3 տոկոսը: Ավելի վաղ The Wall Street Journal թերթը հայտնել Է, որ Թրամփը հուլիսի 25-ին Զելենսկու հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում ութ անգամ կոչ Է արել նրան՝ հետաքննություն սկսել Հանթեր Բայդենի՝ ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու նկատմամբ: Այդ մասին հայտնի Է դարձել ամերիկյան հետախուզական ծառաձյություններից մեկի աշխատակցի գանգատից, որը նա տակավին ամռանը ներկայացրել Է իր ղեկավարին: Կոնգրեսականների պահանջով, գանգատը փոխանցել են իրենց՝ ծանոթանալու համար, իսկ սեպտեմբերի 26-ին իրազեկչի հաղորդագրության տեքստը հրապարակվել Է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի կայքում: Նաեւ ամերիկյան ԶԼՄ-ները պնդում Էին, որ ԱՄՆ-ի նախագահը փորձել Է ճնշում գործադրել Ուկրաինայի իր պաշտոնակցի վրա՝ հետաձգելով Կիեւին ռազմական օգնության հատկացումը: Սպիտակ տունը հրապարակել Է այդ խոսակցության սղագրությունը: Դրանից հետեւում Է, որ Թրամփն, իրոք, խնդրել Է Զելենսկուն՝ հետաքննություն անցկացնել Բայդենի գործով, բայց դրանում ԱՄՆ-ի նախագահի կողմից սպառնալիքների ու շանտաժի նշաններ չկան:
Զելենսկին ինքը նույնպես հավաստիացրել Է, որ Թրամփը ճնշում չի գործադրել իր վրա: Մինչդեռ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները հետաքննություն են նախաձեռնել Թրամփի իմպիչմենթի ընթացակարգի շրջանակում: Նրանց կարծիքով, Թրամփն իր զբաղեցրած պաշտոնն օգտագործել Է քաղաքական նպատակի հասնելու՝ 2020 թվականի նախագահական ընտրություններում իր հավանական մրցակցին՝ Ջո Բայդենին, հարված հասցնելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: