Աշխարհ

30.09.2019 12:55


Վիճաբանության ժամանակ սպանել են Սաուդյան Արաբիայի թագավորի անձնական թիկնապահին

Վիճաբանության ժամանակ սպանել են Սաուդյան Արաբիայի թագավորի անձնական թիկնապահին

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի անձնական թիկնապահ, գեներալ Աբդել Ազիզ ալ-Ֆահմը հրազենային վնասվածքների արդյունքում զոհվել է:

Աբդել Ազիզ ալ-Ֆահմը սաուդյան միապետերի հետ աշխատել է երկար տարիներ, եղել է հանգուցյալ Աբդալլա թագավորի (իշխել է 2005-2015 թվականներին) անձնական թիկնապահը, այնուհետև՝ թագավոր Սալմանի թիկնապահը և համարվում էր աշխարհում լավագույն մասնագետներից մեկը:

Ինչպես հայտնել է Մեքքայի ոստիկանությունը, գեներալ ալ-Ֆահմը սպանվել է շաբաթ երեկոյան՝ իր ընկերոջ տանը: Թագավորի թիկնապահը մեկնել է Ջիդա՝ իր ընկեր Տուրկի բեն Աբդել Ազիզ աս-Սաբտիին տեսնելու: Այնտեղ նա վիճաբանություն է ունեցել մեկ այլ հյուրի՝ Մահմուդ բեն Մեշալ Ալ-Ալիի հետ: Վեճից հետո Մահմուդը դուրս է եկել տնից և վերադարձել զենքով և սկսել կրակել տանը գտնվող մարդկանց վրա:

Գեներալը ծանր վնասվածք է ստացել և մահացել հիվանդանոցում, տուժել է ևս երկու հոգի, այդ թվում՝ տանտերն ու ֆիլիպինցի աշխատողը:

Երբ ոստիկանները դեպքի վայր են ժամանել, հանցագործը հրաժարվել է հանձնվել և իրավապահները գնդակահարել են նրան: Փոխհրաձգության ընթացքում վիրավորվել է 5 ոստիկան:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը