Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի Գյոյգյոլի շրջանի Գուշգարա գյուղի մոտակայքում ավտովթարից մահացել է 5 ադրբեջանցի զինվորական, որոնցից մեկը՝ կապիտան: Վթարի մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ ադրբեջանական պետական APA գործակալության՝ մահացած զինծառայողներն են՝
1984թ․ ծնված Իբրահիմով Թուրալ Մամմեդ օղլուն (İbrahimov Tural Məmməd oğlu) (ընդդիմադիր “Մեյդան” հեռուստաընկերությունը գրում է ոչ թե Իբրահիմով, այլ Ռահիմով Թուրալ);
1993թ․ ծնված Իբրահիմզադե Բայրամ Հյուսեյն օղլու (İbrahimzadə Bayram Hüseyn oğlu) (ըստ սոցցանցային գրառումների՝ Իբրահիմզադեն ենթասպա էր);
1995թ․ ծնված Հուսեյնով Օրուջ Իլհամ օղլու (Hüseynov Oruc İlham oğlu);
1996թ․ ծնված Աթաքիշիև Քյուդրեթ Տոֆիգ օղլու (Atakişyev Qüdrət Tofiq oğlu)։
Ըստ սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերի գրառումների՝ Զամիգ Մահմուդովը հուղարկավորվել է Սիյազանի շրջանի Սադան գյուղում։
Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 37 կորստի մասին։
Ադրբեջանում ավտովթարից 5 զինծառայող է մահացել
Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի Գյոյգյոլի շրջանի Գուշգարա գյուղի մոտակայքում ավտովթարից մահացել է 5 ադրբեջանցի զինվորական, որոնցից մեկը՝ կապիտան: Վթարի մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ ադրբեջանական պետական APA գործակալության՝ մահացած զինծառայողներն են՝
Ըստ սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերի գրառումների՝ Զամիգ Մահմուդովը հուղարկավորվել է Սիյազանի շրջանի Սադան գյուղում։
Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 37 կորստի մասին։
Աղբյուրը՝ razm.info