«Տեցի կռուգ»-ում զենքի նմանվող առարկայով ծեծի են ենթարկել 30–ամյա տղամարդու, ով տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:10-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի գագաթային, ծոծրակային շրջանի պատռած սալջարդ վերքեր, աջ թիկնային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Նոր Խարբերդ այգեգործական ընկերության 2-րդ փողոցի բնակիչ, 30-ամյա Արտակ Տ.-ն է, ով նույն օրը ժամը 04:30-ի սահմաններում Արին-Բերդի փողոցի թիվ 6 հասցեի մոտ 2 անհայտ անձանց հետ վիճաբանել է, որի ժամանակ այդ անձանցից մեկը իր մոտ եղած զենքի նմանվող առարկայով հարվածել է Արտակ Տ.-ի գլխին, իսկ հետո երկուսով ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության և համայնքաին ոստիկանության բաժանմունքի ծառայողները ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել են, որ վիճաբանողներից մեկը եղել է Նոր Արեշի 29-րդ փողոցի բնակիչ, 34-ամյա Արթուևր Ջ.-ն:
Քրեական հետախույզների անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ Արթուր Ջ.-ն ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին, կատարվածի մասին բացատրություն տվել, այնուհետև ներկայացրել օդաճնշիչ ատրճանակը, որից հետո բաց է թողնվել: Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Արթուր Ջ.-ի ընկերոջ ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ուեցել ժողովրդին հայտնի՝ «Տեցի կռուգ»-ում՝ ավտոպահեստամասերի շուկայի մոտ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։