Լրահոս

29.09.2019 12:17


Էրեբունիում գտնվող ջրատարից դուրս են բերել տղամարդու դի

Էրեբունիում գտնվող ջրատարից դուրս են բերել տղամարդու դի

Սեպտեմբերի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի փողոցում գտնվող ջրատարում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Փրկարարներն ու ոստիկանները ճոպանի միջոցով դին դուրս են բերել։ Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը