Կոտայքի մարզում համայնքային ոստիկանը Opel-ով վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի
Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Օհանավան գյուղի բնակիչ, 28-ամյա Վահե Գրիգորյանը իր վարած Opel մակնիշի 35 NZ 487 համարանիշի ավտոմեքենայով Արգել գյուղի ճանապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտուց հանկարծակի ճանապարհը անցնող, նույն գյուղի բնակիչ, 5-ամյա Ա. Մ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Աբովյան բժշկական կենտրոն, որտեղից օպերատիվորեն ժամանած բժիշկների խումբը Վ, Գրիգորյանի ուղեկցությամբ երեխային տեղափոխել են Աբովյան բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխայի կյանքին և առոջությանը վտանգ չի սպառնում, իսկ վարորդ Վ. Գրիգորյանը աշխատում է ոստիկանության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում՝ որպես տեսուչ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։