Լրահոս

29.09.2019 12:08


52–ամյա վարորդը УАЗ-ով մոտ 250 մետր գլորվելով՝ հայտնվել է անդունդում. մահացածին ու վիրավորին դուրս են՝ օգտագործելով հատուկ ճոպաններ

52–ամյա վարորդը УАЗ-ով մոտ 250 մետր գլորվելով՝ հայտնվել է անդունդում. մահացածին ու վիրավորին դուրս են՝ օգտագործելով հատուկ ճոպաններ

Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 21:50-ի սահմաններում Աղավնաձոր գյուղի բնակիչ, 52-ամյա Արծրուն Հ.-ն իր վարած УАЗ մակնիշի 18 ՏԼ 177 համարանիշի ավտոմեքենայով Աղավնաձոր գյուղի «Թափ» կոչվող տարածքում դուրս է եկել դաշտամիջյան ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 250մ գլորվել ձորը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Արծրուն Հ.-ն տեղում մահացել է, իսկ ուղևոր, վարորդի համագյուղացի, 51-ամյա Անդրանիկ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձոր բժշկական կենտրոն: Մահացածին և վիրավորին ձորից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության փրկարարները, որոնց աշխատանքները տեղում ղեկավարել է մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Հարություն Մարգարյանը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարարներին օգնում էին նաև քաղաքացիները, իսկ վայրը, որտեղից դուրս են բերել մահացածին և վիրավորին, բավականին դժվարանցանելի է եղել և մարդիկ օգտագործել են հատուկ ճոպաններ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը