Հայաստանի 19 համայնքում մեկնարկել են ՏԻՄ ընտրություններ
Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի19 համայնքում սեպտեմբերի 29-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում։
Դրանցից 13 համայնքում ընտրությունները հերթական են, իսկ 6-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթանում են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և մեկ համայնքում միաժամանակ անց են կացվում համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից սռավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 33 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների գրանցման նպատակով գործածվող բոլոր 75 տեխնիկական սարքավորումներն անխափան տպել են գրանցված ընտրողների բացակայությունը հավաստող տեղեկանքները:
Ըստ աղբյուրի՝ ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, այսօր՝ ժամը 12.00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ, կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
Հայաստանի 19 համայնքում մեկնարկել են ՏԻՄ ընտրություններ
Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի 19 համայնքում սեպտեմբերի 29-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում։