Շատ ավելի կոպիտ ճնշումներ են եղել դատավորների նկատմամբ. Հայկ Ալումյան
Շատ ավելի կոպիտ ճնշումներ են եղել դատավորների նկատմամբ։ Այս մասին «Փաստինֆո»ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ մեկնաբանելով նախօրեին երեկոյան Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ տեղի ունեցած միջադեպը, որի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է երկու երիտասարդ։
Հայկ Ալումյանը նշեց, որ չի արդարացնում Աննա Դանիբեկյանի նկատմամբ ճնշումները, բայց նկատեց, որ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի նկատմամբ ճնշումներն ավելի լուրջ բնույթի էին։
«Եթե դուք բացեք տեսանյութը, թե ինչպես էին ծաղրում ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանին և անգամ ֆիզիկապես խոչընդոտում էին նրա տեղաշարժը և համեմատեք այն տեսանյութի հետ, որը վերաբերում է Աննա Դանիբեկյանին, դուք կտեսնեք, որ, եթե այս դեպքում մարդիկ ձերբակալվել են, ապա այն դեպքում հաստատ պետք է ձերբակալվեին»,-ասաց Ալումյանը։
Փաստաբանը նաև մատնանշեց դատարանների մուտքերն արգելափակելու դեպքը, որը խոչընդոտել է դատավորների մուտքն իրենց աշխատանքային վայր։
«Այդ փակողներն առնվազն ոչ պակաս ճնշում են գործադրել դատավորների նկատմամբ, քան՝ տվյալ դեպքում Աննա Դանիբեկյանի նկատմամբ է կիրառվել»,-նշեց Ալումյանը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ չի արդարացնում տիկին Դանիբեկյանի նկատմամբ նման վերաբերմունքը, բայց կոչ է անում՝ հավասար մոտեցում ցուցաբերել։
Փաստաբանը հիշեցրեց դատավորի նկատմամբ ճնշման ևս մեկ աղմկահարույց դեպք՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի դեպքը։
«Ինչ հայհոյանքներ, անպատիվ բառեր, սպառնալիքներ էին նրա հասցեին և համեմատեք այն բանի հետ, ինչը որ տեղի ունեցավ Աննա Դանիբեկյանի հետ։ Պարոն Ազարյանի նկատմամբ անհամեմատ ավելի մեծ ճնշումներ են գործադրվել։ Կոչ եմ անում նորից՝ ցուցաբերել հավասար մոտեցում»,-նշեց Ալումյանը՝ հավելելով, որ հակառակ դեպքում կստացվի, որ գործադիր իշխանությունը և իրավապահ մարմինները խրախուսում են ծաղրը, սպառնալիքները, վիրավորանքներն այն դեպքում, երբ դա տեղի է ունենում դատավորների մի մասի նկատմամբ. «Այն դատավորների, ովքեր իրենց քիմքին ոչ հաճո գործողություններ են կատարում կամ որոշումներ են կայացնում»։
«Չլինել կողմնակալ, չլինել աչառու և հավասար մոտեցում ցուցաբերել՝ այն նախկին դեպքերով մեղավորների նկատմամբ, բացի՝ ՀՀ վարչապետից, ով ամենակոպիտ ձևով վիրավորեց դատավորներին՝ ասելով, որ նրանք վնգստում են և մինչև այդ էլ դատարանները փակելու կոչեր արեց ու ինքն էլ գնաց իր կողմնակիցների հետ փակեց դատարանների մուտքերը»,-շեշտեց Ալումյանը՝ հիշեցնելով դատավոր Դավիթ Բալայանի դեպքը, երբ վերջինս փորձել է պատուհանից մուտք գործել դատարան, սակայն վայր է ընկել։
«Դուք համեմատեք այն տեսանյութը, որ դատավոր Դավիթ Բալայանին հրելով գետնին են գցում»,-ասաց փաստաբանը։ Նրա խոսքով՝ այս դեպքում շատ ավելի կոպիտ ճնշում է եղել դատավորի նկատմամբ, բայց ճնշում գործադրողն առ այսօր պատասխանատվության չի ենթարկվել։
Անդրադառնալով՝ Սարգիս Օհանջանյանի և Նարեկ Մութաֆյանի ձերբակալությանը, Ալումյանն ասաց, որ ձերբակալության նպատակը պատիժը չէ, այլ այն է, որպեսզի տվյալ անձնավորությունը չփախչի, չթաքնվի՝ մինչև քրեական պատասխանատվության հարցը քննարկվի և լուծվի։
«Տվյալ դեպքում չգիտեմ։ Ես չեմ տեսնում որևէ պատճառ ձերբակալման համար։ Ես չգնահատեմ այս դեպքում, բայց, եթե նրանք ճիշտ են վերաբերվում այս երիտասարդների հետ, ապա ուղղակի կոչ եմ անում, նույն մոտեցումը դրսևորել մինչև այդ՝ Ալեքսանդր Ազարյանին հրապարակայնորեն սպառնալիքներ և վիրավորանքներ տարածողների նկատմամբ, ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի՝ ՍԴ մուտքի մոտ տեղի ունեցած և՛ ֆիզիկական, և՛ բարոյահոգեբանական ճնշում կատարողների նկատմամբ, դատավոր Դավիթ Բալայանին՝ հրելով գցողի նկատմամբ, դատարանների մուտքերը փակողի նկատմամբ և նոր հետո՝ զբաղվել այս տղաների հարցով։ Հակառակ դեպքում՝ երեսպաշտություն է դա»,-ասաց Ալումյանը։

«Դուք համեմատեք այն տեսանյութը, որ դատավոր Դավիթ Բալայանին հրելով գետնին են գցում»,-ասաց փաստաբանը։
Նրա խոսքով՝ այս դեպքում շատ ավելի կոպիտ ճնշում է եղել դատավորի նկատմամբ, բայց ճնշում գործադրողն առ այսօր պատասխանատվության չի ենթարկվել։