Աշխարհ

28.09.2019 16:50


Կիևը Արցախ այցելելու համար քրեական պատասխանատվությամբ է սպառնում

Կիևը Արցախ այցելելու համար քրեական պատասխանատվությամբ է սպառնում

Ուկրաինայի արտգործնախարարությունը հատուկ հայտարարություն է տարածել, որում երկրի քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ Լեռնային Ղարաբաղ այցելելուց:

Ուկրաինայի արտգործնախարարությունը «հետևողականորեն խորհուրդ է տալիս Ուկրաինայի քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղ, Աբխազիա և Հարավային Օսիա այցելելու որոշում կայացնելիս առաջնորդվել Ադրբեջանի և Վրաստանի օրենսդրությամբ»:

«Այդ օրենսդրության խախտումը կհանգեցնի վարչական կամ քրեական պատասխանատվության»,-մասնավորապես ասվում է Ուկրաինայի դիվանագիտական գերատեսչության կայքէջում տեղադրված հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը