Հարցազրույց ՍԴՀԿ (Լյուդմիլա Սարգսյանի «թևը») «Սարգիս Տխրունի» ուսանողական միության ատենապետ Գարիկ Մանուկյանի հետ
-Ինչպե՞ս եք գնահատում ուսանողության և երիտասարդության հասարակական ակտիվությունը։
-Ոչ լավ, ոչ վատ։ Միանշանակ չեմ կարող ասել։ Գնահատում եմ միջին։ Համենայնդեպս, ուզում եմ ասել, որ ուսանողությունը, երիտասարդությունը պարտավոր են ակտիվանալ, եթե հարցերը վերաբերում են իրենց։
-Ի՞նչ եք կարծում՝ կարևորագույն ազգային հարցերում երիտասարդության դերն ինչպիսի՞ն է։
-Երիտասարդության դերը շատ որոշիչ է ազգային և մնացած այն հարցերում, որոնք տեղի են ունենում հանրապետությունում, ուստի ես համարում եմ, որ ուշ թե շուտ երիտասարդությունն իր վրա զգալու է այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում։ Երիտասարդությունը դրա համար պետք է լինի ամենաակտիվը ազգային, պետական և այլ հարցերում։
-Թե՛ արտաքին, թե՛ ներքին ճակատում Դուք ՀԱԿ-ի գործիչների քայլերը դրական գնահատո՞ւմ եք։
-Եկեք տարանջատենք։ Արտաքին հարցերում ընդդիմությունը կարող է խորհուրդներ տալ, բայց գործնական գործողություններն իշխանությունն է անում, իսկ խորհուրդները, վերլուծությունները, մոտեցումները՝ ընդդիմությունը։ Համենայնդեպս, որևէ կանխատեսումով ռադիկալ չի շփոթվել, չի սայթաքել։ Չի սխալվել նույն հայ-թուրքական, նույն Ղարաբաղի հարցում։ Նույնությամբ կատարվեց՝ ինչ զգուշացվում էր՝ իշխանությունը սայթաքելու էր։ Այնպես որ, եթե մարդիկ ճիշտ են պատկերացնում արտաքին քաղաքականությունը և ըստ այդմ վերլուծություններ անում, մենք հավատում ենք։
-Իսկ Դուք կողմնակի՞ց եք Արցախի ազատագրված տարածքներից որևէ մեկի հանձնմանը։
-Ես կարող եմ իմ անձնական կարծիքն ասել, որ երբևիցե զիջման կողմնակից չեմ եղել, բայց քանի որ ես կառույց եմ ներկայացնում, կառույցի տեսանկյունից ասեմ, որ հանձինս ՍԴՀԿ-ի՝ մենք միշտ էլ դեմ ենք եղել տարածք հանձնելուն։
-Բայց նույն ՀԱԿ ներկայացուցիչները հանձնման կողմնակից են։ Այդ ինչպե՞ս եղավ, որ նրանց վերլուծություններին կողմ եք, բայց զիջումներին կողմ չեք։
-Մենք եթե ընդունում ենք, որ բանակցելու բան չունենք, ապա աշխարհին ասենք, որ որևէ բան չենք ուզում զիջել ու բանակցելու բան չունենք, բայց եթե գտնում ենք, որ պետք է բանակցենք, ապա պետք է գիտակցենք, թե ինչ ենք տալիս ինչի դիմաց։ Միշտ էլ արտաքին քաղաքականության մեջ մեծ պետություններն արել են մի բան, ինչը մենք չենք ցանկացել, և իրականում մեր կամքից էլ վեր է եղել։ Ի՞նչ եմ ուզում ասել։ Եթե Ղարաբաղին կարգավիճակ է տրվում (ընդ որում՝ ոչ Ադրբեջանի կազմում)՝ անկախ հանրապետություն կամ Հայաստանի կազմում, ապա այդ դեպքում մենք կարող ենք նայել զիջումների տարբերակը, բայց պետք է անվտանգություն ապահովվի, երաշխիքներ ունենանք, որ զիջման արդյունքում (եթե տրվում է՝ չգիտեմ՝ քանի շրջան) մեկ ամիս հետո պատերազմ չի սկսվի։ Դրանք բոլոր այն հարցերն են, որ մտահոգում են։ Ես միայն կարող եմ ընդհանուր դիրքորոշումն ասել, որ փոխզիջմանը համաձայն ենք, բայց հստակ երաշխիքներ են պետք՝ առարկայականի դիմաց առարկայական։
Գարիկ Մանուկյան.

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը