Լրահոս

28.09.2019 13:13


Սևանի «գյաի պոստի» հարևանությամբ Renault Megane-ը մխրճվել է Lexus-ի մեջ. վերջինս էլ բախվել է երկաթե արգելապատնեշին. կա 1 զոհ, 2 վիրավոր (տեսանյութ)

Սևանի «գյաի պոստի» հարևանությամբ Renault Megane-ը մխրճվել է Lexus-ի մեջ. վերջինս էլ բախվել է երկաթե արգելապատնեշին. կա 1 զոհ, 2 վիրավոր (տեսանյութ)

Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, խոշոր ու ողբերգական ավոտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Renault Megane մակնիշի 35 XO 160 համարանիշի ավտոմեքենայի վարորդը երևան-Սևան ավտոճանապարհի 58-րդ կմ հատվածում, դեպի Դիլիջան ընթանալիս, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի բնակիչ, 51-ամյա Հուսիկ Սեդրակյանին պատկանող Lexus ԼX 570 մակնիշի 77 ԼX 775 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Renault-ի ուղևորը տեղում մահացել է, իսկ վարորդն ու 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևան բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել Lexus-ի վարորդը, քաղաքացիները:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հարվածի հետևանքով Lexus-ը առաջ է ընթացել և բախվել ճանապարհը բաժանող երկաթե արգելապատնեշին:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ամբողջական տվյալները:

Քննիչի հանձնարարականով ավտմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվեցին ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Renault Megane-ի վարորդի կնոջ եղբայրն էր:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը