Լրահոս

28.09.2019 12:35


Կոտայքի մարզում 26-ամյա վարորդը ավտոմեքենայով մխրճվել է կայանված բեռնատարի մեջ. կա զոհ

Կոտայքի մարզում 26-ամյա վարորդը ավտոմեքենայով մխրճվել է կայանված բեռնատարի մեջ. կա զոհ

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Մարտին Սարգսյանը իր վարած VAZ 217030 մակնշի 35 UZ 750 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում, ժողովրդին հայտնի Արծվի թեւերի հարեւանությամբ, դեպի Երևան ընթանալիս, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված DAF մակնիշի GE AA-916-RA համարանիշի բեռնատար ավտոմեքենայի հետնամասին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով VAZ-ի վարորդ Մ. Սարգսյանը տեղում մահացել է:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ VAZ-ը վերածվել է մետաղե ջարդոնի: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են DAF-ի վարորդի ինքնությունը: Իսկ նա ավտոեքենան կայանել է թույլատրելի հատվածում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը