Քաղաքական

27.09.2019 23:30

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան իր պաշտպանյալի նկատմամբ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը Վճռաբեկ դատարանում բողոքարկելու հնարավորությունից զրկելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է 2-րդ նախագահի փաստաբանական խումբը։

«Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը երկու անգամ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում է կայացրել, որոնք պաշտպանները սահմանված ժամկետում իրավունք ունեին բողոքարկել Վճռաբեկ դատարանում։ Սակայն օրերս հայտնի է դարձել, որ Վճռաբեկ դատարանը մերժել է Քոչարյանի պաշտպանների դիմումները վարույթ ընդունել, դրանով, ըստ էության, զրկելով նրանց որոշումը բողոքարկելու հնարավորությունից։

Բողոքները վարույթ չընդունելը նշանակում է անձին զրկել է իր դեմ կայացված կալանավորման որոշման իրավաչափությունը բողոքարկելու հնարավորությունից։

Վճռաբեկ դատարանը իր պրակտիկայում երբեք չի անդրադարձել այս հարցին և դիմումները նույն վարույթ ընդունելը մերժելիս՝ չի դիտարկել այս հարցը։ Նկատենք, որ ՀՀ քրեադատավարական օրենսդրությունը նույնպես ուղղակի լուծում չի տալիս այս հարցին, թեև և՛ ՀՀ Սահմանադրությունը, և՛ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, ՄԻԵԴ և ՍԴ որոշումները դա երաշխավորում են։

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը սեպտեմբերի 20-ի որոշմամբ մերժել է վարույթ ընդունել Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հունիսի 25-ի որոշման դեմ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը»,–նշվում է հայտարարության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։