Քաղաքական

27.09.2019 16:53


«Սանիթեք»-ի աշխատակիցը սպառնում է նետվել կամրջից, եթե վարչապետը չհանդիպի նրանց ու չլուծվի աշխատավարձի հարցը (տեսանյութ)

«Սանիթեք»-ի աշխատակիցը սպառնում է նետվել կամրջից, եթե վարչապետը չհանդիպի նրանց ու չլուծվի աշխատավարձի հարցը (տեսանյութ)

Tert.am-ը հայտնում է, որ «Սանիթեք»-ի նախկին աշխատակիցները Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում և պահանջում իրենց աշխատավարձերը:

«Ամենավտանգավոր աշխատանքն ենք իրականացրել, ես էսօր գումար չունեմ, որ իմ ընտանիքին հաց տանեմ: Մենք չորս տարի արձակուրդ չենք գնացել, եթե այսպես շարունակվի, ես իմ ընտանիքով գալու եմ, այստեղ մնամ»,-ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ վարչապետը հանդիպի իրենց և պատասխանի իրենց հարցերին: «Մենք մեր աշխատավարձն ենք պահանջում, մենք ողորմություն չենք խնդրում»,-նշում են նրանք:

Նշենք, որ բողոքի ակցիայի մասնակիցներին է միացել նաև «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը։ Նա նշեց, որ այս մարդիկ շատ դաժան պայմաններում են աշխատել: «Այս մարդկանց աշխատավարձը չտալը կամ այդ գումարը ձեռքներին պահելը իբրև խայծ, որպեսզի կարողանան Սանիտեք-քաղաքապետարան հակամարտությունը լուծել, պարզապես վտանգավոր է ՀՀ պետականության համար»,-ասաց նա և նշեց, որ արդեն երկրորդ անգամ շտապօգնություն են կանչել, քանի որ մարդկանց ինքնազգացողությունը վատացել էր։

Այս խորագրի վերջին նյութերը