Թուրք պատգամավորի տանը աղջկա դի է հայտնաբերվել․ մահվանից առաջ նա սեռական բռնության է ենթարկվել
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության պատգամավոր Ունալ Շիրինի տանը հիվանդապահ աշխատող ազգությամբ ուզբեկ Նադիրա Քադիրովային մեռած են գտել։
Երիտասարդ աղջկա դին հայտնաբերել են թուրք պատգամավորի տան սենյակներից մեկում։ Աղջիկը խնամում էր պատգամավորի՝ առողջական խնդիրներ ունեցող կնոջը։ Քադիրովայի մահվան օրը բնակարանում եղել են միայն Շիրինը և նրա կինը։Որպես մահվան հիմնական վարկած դիտարկվում է ինքնասպանությունը։
Աղջկա հարազատները համաձայն չեն դատաբժշկական փորձաքննության արդյունքների հետ։ Քադիրովայի մոտ ընկերուհին լրատվամիջոցների հետ զրույցում պնդել է, որ թուրք պատգամավորը ուզբեկ աղջկան սեռական բռնության է ենթարկել։
Թուրք պատգամավորի տանը աղջկա դի է հայտնաբերվել․ մահվանից առաջ նա սեռական բռնության է ենթարկվել
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության պատգամավոր Ունալ Շիրինի տանը հիվանդապահ աշխատող ազգությամբ ուզբեկ Նադիրա Քադիրովային մեռած են գտել։
Երիտասարդ աղջկա դին հայտնաբերել են թուրք պատգամավորի տան սենյակներից մեկում։ Աղջիկը խնամում էր պատգամավորի՝ առողջական խնդիրներ ունեցող կնոջը։ Քադիրովայի մահվան օրը բնակարանում եղել են միայն Շիրինը և նրա կինը։ Որպես մահվան հիմնական վարկած դիտարկվում է ինքնասպանությունը։
Աղջկա հարազատները համաձայն չեն դատաբժշկական փորձաքննության արդյունքների հետ։ Քադիրովայի մոտ ընկերուհին լրատվամիջոցների հետ զրույցում պնդել է, որ թուրք պատգամավորը ուզբեկ աղջկան սեռական բռնության է ենթարկել։
Աղբյուրը՝ ermenihaber.am