Քիմ Քարդաշյանը ցանկանում է իր Skims ապրանքանիշը Հայաստան բերել
Իրապատում շոուի աստղ, գործարար Քիմ Քարդաշյանը WCIT-ի գլխավոր VIP անձանցից մեկը կլինի, որը Երեւանում կանցկացնի հոկտեմբերի 6-9-ը։ Twitter-ի իր էջում նա խոսել է Հայաստան իր այցի մասին։ «Մոտակա երկու շաբաթների ընթացքում ես կմեկնեմ Հայաստան եւ հույս ունեմ, որ իմ այցով կնպաստեմ առեւտրի ոլորտի զարգացմանը եւ հայերի համար աշխատատեղերի ստեղծմանը, ներառյալ @skims-ի ապրանքների արտադրությունը ապագայում»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ խոսքը Skims ներքնազգեստի ապրանքանիշի մասին է, որը Քիմը թողարկել է վերջերս՝ սեպտեմբերի 10-ին։ «Իմ նպատակն է մեր բիզնեսն այն մակարդակի զարգացնել, որ մեր ներքնազգեստը հասանելի լինի բոլորի եւ ամենուր»,- Instagram-ում գրել է Քիմը։ Այնպես էր, հնարավոր է, որ բարենպաստ հանգամանքների եւ ճիշտ ծրագրման դեպքում շուտով մեր երկրում եւս կհայտնվի ապրանքանիշը, որն ԱՄՆ-ում այնքան հայտնի է, որ ապրանքը վաճառվում է վայրկենապես։ Ապրանքանիշի արտադրանքի վաճառքի առաջին մի քանի րոպեները Քարդաշյանին երկու մլն դոլար են բերել, թեեւ նրա նմուշակազմում 100 դոլարից թանկ ապրանք չկա։ Բացի այդ՝ առաջին օրերին ապրանքնիշի կայքը որոշ ժամանակ դադարել է աշխատել մեծ քանակով այցելուների հոսքի պատճառով, ինչը հանգեցրել է վաճառքի ուշացման մեկ ժամով։
Հիշեցնենք՝ Skims-ի առաջին գովազդային արշավի հերոսներից մեկը 64-ամյա Էլիս Մարի Ջոնսոնն էր, որը 1996թ.-ին դատապարտվել է թմրամիջոցներ պահելու համար եւ բանտից դուրս է եկել Քիմ Քարդաշյանի ջանքերի շնորհիվ։
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) շնորհակալություն է հայտնել Քիմին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդարման եւ իր ծագման նկատմամբ հարգանքի համար։ Հեռուստաաստղն անմիջապես արձագանքել է. «Շնորհակալություն, ես ջանասիրաբար աշխատել եմ այդ ուղղություններով եւ հույս ունեմ, որ Հայաստան իմ այցից կվերադառնամ զարմանալի նորություններով, քանի որ ես հսկայական ծրագրեր ունեմ»։
Քիմ Քարդաշյանը ցանկանում է իր Skims ապրանքանիշը Հայաստան բերել
Իրապատում շոուի աստղ, գործարար Քիմ Քարդաշյանը WCIT-ի գլխավոր VIP անձանցից մեկը կլինի, որը Երեւանում կանցկացնի հոկտեմբերի 6-9-ը։ Twitter-ի իր էջում նա խոսել է Հայաստան իր այցի մասին։ «Մոտակա երկու շաբաթների ընթացքում ես կմեկնեմ Հայաստան եւ հույս ունեմ, որ իմ այցով կնպաստեմ առեւտրի ոլորտի զարգացմանը եւ հայերի համար աշխատատեղերի ստեղծմանը, ներառյալ @skims-ի ապրանքների արտադրությունը ապագայում»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ Skims-ի առաջին գովազդային արշավի հերոսներից մեկը 64-ամյա Էլիս Մարի Ջոնսոնն էր, որը 1996թ.-ին դատապարտվել է թմրամիջոցներ պահելու համար եւ բանտից դուրս է եկել Քիմ Քարդաշյանի ջանքերի շնորհիվ։
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) շնորհակալություն է հայտնել Քիմին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդարման եւ իր ծագման նկատմամբ հարգանքի համար։ Հեռուստաաստղն անմիջապես արձագանքել է. «Շնորհակալություն, ես ջանասիրաբար աշխատել եմ այդ ուղղություններով եւ հույս ունեմ, որ Հայաստան իմ այցից կվերադառնամ զարմանալի նորություններով, քանի որ ես հսկայական ծրագրեր ունեմ»։
Աղբյուրը՝ style.news.am