Լրահոս

27.09.2019 15:33


Արարատի մարզում 06-ը բախվել է ձիով լծված սայլին․ սայլի բեկորներն էլ վնասել են Mercedes-ը, կան վիրավորներ

Արարատի մարզում 06-ը բախվել է ձիով լծված սայլին․ սայլի բեկորներն էլ վնասել են Mercedes-ը, կան վիրավորներ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 23-ին Արարատի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։

Ժամը 19։30-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի բնակիչ 45-ամյա Կարեն Շ․-ն Երևան-Մեղրի ավտոճանապարհի 48 կմ հատվածում, Արարատ գյուղի վարչական տարածքում իր վարած VAZ 2106 մակնիշի 35 NU 448 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Արարատ գյուղի բնակիչ 66-ամյա Աշոտ Դ․-ի վարած ձիով լծված սայլին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով պոկված բեկորները շպրտվել և դիպել են հանդիպակած ուղեմասով ընթացող Սյունիքի մարզի բնակիչ 26-ամյա Ալիկ Հ․-ի վարած Mercedes մակնիշի 34 QC 881 համարանիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով Աշոտ Դ․-ն, Կարեն Շ․-ն, վերջինիս ուղևորներ՝ 39-ամյա Երջանիկ Ս․-ն, 18-ամյա Նաիրա Շ․-ն և 10-ամյա Միլենա Շ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։

Հարվածի արդյունքում էլ ձին սատկել է։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը