Լրահոս

27.09.2019 14:01


Հարբած ու ծեծված․ Երևանում կնոջը տեղափոխել են հիվանդանոց

Հարբած ու ծեծված․ Երևանում կնոջը տեղափոխել են հիվանդանոց

Մարմնի տարբեր հատվածներում, նաև դեմքի վրա վնասվածքներով երեկ գիշեր Երևանում մի կին է հոսպիտալացվել։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` կինը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ։ Նրան հիվանդանոց է հասցրել շտապօգնության մեքենան։

1-03 ահազանգողը պատահական անցորդ է եղել, որը նրան տեսել է շենքի բակում ընկած` անօգնական վիճակում։ Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ նրան դաժան ծեծի է ենթարկել մի տղամարդ։ Առայժմ հայտնի չէ, թե նա ինչ հարաբերությունների մեջ է գտնվել այդ տղամարդու հետ։

Մեր տեղեկություններով՝ նրա հիվանդանոց տեղափոխվելուց հետո բուժհաստատություն են եկել ոստիկանության ծառայողներ, որոնք էլ պարզում են կատարվածի հանգամանքները։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը