Շատ վախեցած եմ. ես երևի կասկայով շփվեմ քրոջս հետ. ԱԺ պատգամավոր․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ արդեն երկու օր է, ինչ լրատվական դաշտը ողողված է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանի՝ «Անհրաժեշտության դեպքում հատ-հատ բոլորիդ ականջները կծամեմ» հայտարարության քննարկումով: Այս ագրեսիվ պատրաստակամությունը դատապարտեցին քաղաքական ու ոչ քաղաքական կերպարները:
Եվ երեկ այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի հետ, ով Երևանի ավագանու անդամ Նուարդ Վարդանյանի ավագ քույրն է:
Ծովինար Վարդանյանն, ահա, այսպիսի մեկնաբանություն է տվել. «Ոչ միայն տեղյակ եմ այդ հայտարարության մասին, նաև շատ վախեցած եմ: Ես երևի կասկայով շփվեմ քրոջս հետ»: