Լրահոս

27.09.2019 12:00


Երևանում 25-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է պատին ու մխրճվել էլեկտրասյան մեջ․ կա վիրավոր

Երևանում 25-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է պատին ու մխրճվել էլեկտրասյան մեջ․ կա վիրավոր

Այսօր, սեպտեմբերի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչ 25-ամյա Արազ Ավետիսյանը իր վարած Mercedes մակնիշի 34 OZ 247 համարանիշի ավտոմեքենայով Ծովակալ Իսակովի պողոտայում, Ոստիկանության զորքերի N զորամասի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել պատին և, առաջ ընթանալով, բախվել երկաթե էլեկտրասյանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ուղևորը՝ վարորդի համագյուղացի 25-ամյա Գարիկ Մուրադյանը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Նշված կենտրոնից հայտնել են, որ ուղևորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Փաստի առթիվ Գ․ Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Հետաքննիչի հանձարարականով՝ ավտոմեքենան, որը վերածվել է մետաղե ջարդոնի, տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը