Լրահոս

27.09.2019 11:28


Ռոբերտ Քոչարյանի անունից ցավակցական հեռագիր է հղվել Ժակ Շիրակի ընտանիքին և հարազատներին

Ռոբերտ Քոչարյանի անունից ցավակցական հեռագիր է հղվել Ժակ Շիրակի ընտանիքին և հարազատներին

Ինչպես տեղեկացնում են ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակից, այսօր Ռոբերտ Քոչարյանի անունից ցավակցական հեռագիր է հղվել Ֆրանսիայի Հանրապետության նախկին նախագահ Ժակ Շիրակի ընտանիքին և հարազատներին

Սիրելի բարեկամներ,

Ընդունեք, խնդրեմ, իմ անկեղծ ցավակցությունները Ֆրանսիայի նշանավոր պետական գործիչ, նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ։

Անուրանալի է պարոն Շիրակի դերը հայ-ֆրանսիական բարեկամության խորացման, Կովկասի տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում։ Նախագահ Շիրակը հավերժ կմնա մեր հուշերում որպես հայ ժողովրդի և Հայաստանի անկեղծ ու նվիրված բարեկամ։

Ամենաջերմ զգացմունքներով եմ հիշում մեր հանդիպումները Երևանում և Փարիզում, միջազգային հարթակներում։ Նախագահ Շիրակը լայնախոհ պետական գործիչ էր, հետաքրքիր և իմաստուն զրուցակից, վստահելի ու ազնիվ գործընկեր։

Ժակ Շիրակն ուրույն հետք է թողել պատմության մեջ։ Վստահ եմ, որ սերունդներն ըստ արժանավույն կգնահատեն նրա քաղաքական ժառանգությունը։

Սիրելի բարեկամներ,

ևս մեկ անգամ հայտնելով անկեղծ վշտակցությունս, ուժ և տոկունություն եմ մաղթում ձեզ այս ծանր օրերին։

Ռոբերտ Քոչարյան

27 սեպտեմբերի 2019թ.
ք. Երևան

Այս խորագրի վերջին նյութերը