Լրահոս

27.09.2019 11:30


Գյումրիում հայտնաբերեվել է 11-ամյա աշակերտին վրաերթի ենթարկած վարորդը

Գյումրիում հայտնաբերեվել է 11-ամյա աշակերտին վրաերթի ենթարկած վարորդը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ երեկ՝ սեպտեմբերի 25-ին, ոստիկանության Կումայրիի բաժին է ներկայացել Գյումրի քաղաքի բնակիչ, 50-ամյա Արթուր Մ.-ն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը, ժամը 13:40-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 5 հասցեի դիմաց վրաերթի էր ենթարկել Գյումրիի բնակիչ, տեղի 25-րդ դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ, 11-ամյա Հ. Խ.-ին, այնուհետև երեխային թողնելով դեպքի վայրում՝ հեռացել էր:

Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու «Ավստրիական մանկական հիվանդանոց»:

Պարզվել է, որ վրաերթը կատարել է Կումայրիի ոստիկանություն ներկայացած Արթուր. Մ.-ն, իր վարած BMW մակնիշի A977 XH 777 համարանիշի ավտոմեքենայով, ով հայտնել է, որ չնկատելով երեխային՝ վրաերթի է ենթարկել:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի պահը ֆիքսվել է տեսախցիկի կողմից:

Այս խորագրի վերջին նյութերը