Լրահոս

27.09.2019 11:00


Երևանում 68-ամյա վարորդը ԵՐԱԶ-ով Թբիլիսյան խճուղում հայտնվել է մայթին և տապալել երթևեկությունը կարգավորող լուսացույցը

Երևանում 68-ամյա վարորդը ԵՐԱԶ-ով Թբիլիսյան խճուղում հայտնվել է մայթին և տապալել երթևեկությունը կարգավորող լուսացույցը

Այսօր, սեպտեմբերի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 68-ամյա Լ․Կ․-ն իր վարած ԵՐԱԶ - 762 Վ մակինշի 01 OL 119 համարանիշի ավտոմեքենայով Թբիլիսյան խճուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին և բախվել խաչմերուկը կարգավորող լուսացույցին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով լուսացույցը կոտրվել է։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները, սակայն վարորդը հայտնեց, որ հրաժարվում է բժշկական օգնությունից, քանի որ իրեն լավ է զգում։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը