Սասուն Միքայելյանին ոչ վստահելի են համարում. «88 հոգանոց խմբակցությունը բաժանված է 90 մասի»․ «Իրատես»
«Այն, որ «Իմ քայլը» խմբակցության աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը, նորություն չէ։ Օրերս հենց այդ խմբակցության ներկայացուցիչներից մեկը շատ բնորոշ նկարագրեց իրավիճակը. «88 հոգանոց խմբակցությունը բաժանված է 90 մասի»։
Վերջինս այլ հետաքրքիր բացահայտումներ ևս արեց։ Խմբակցության աշխատանքները շատ յուրահատուկ ձևով են կազմակերպվում, ամեն խումբ խմբակցության սեփական փոքր նիստերն է անցկացնում։ Բոլորին նույն տեղում հավաքելն արդեն Լիլիթ Մակունցի ուժերից վեր է։ Ավելին՝ նա ձևական առումով է խմբակցության ղեկավար, քանի որ ոչ մի հարցում միասնական որոշում չի ընդունվում։
Առավել ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Սասուն Միքայելյանի շուրջը։ Նա խմբակցությունում համարվում է ոչ վստահելի մարդ, նրա ներկայությամբ շատ հարցեր չեն քննարկվում, իսկ վերջինս էլ լուրջ հակասությունների մեջ է Նիկոլ Փաշինյանի հետ, ինչն առաջիկայում կդրսևորվի հրապարակային հայտարարություններով և քայլերով։
Օրերս արդեն արձանագրվեց «ճեղքում». անդրադառնալով Վանեցյանի ուսադիրներն աղբանոց նետելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը` Սասունն ասել է. «Ոչ ոք նման բան ասելու իրավունք չունի, ես էլ եմ ուսադիր կրել»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: