Լրահոս

29.04.2010 15:47


Պարզապես ոչ թե «մահացածների թանգարան», այլ սիցիլիական մահվան պաշտամունքի մարմնավորում

Պարզապես ոչ թե «մահացածների թանգարան», այլ սիցիլիական մահվան պաշտամունքի մարմնավորում

Կապուցինյան մենաստանի լայնատարած նկուղներում տեղի էլիտայի, անցյալի առաջավոր քաղաքացիների՝ հոգևորականների, արիստոկրատների և այլ հարգի մասնագիտությունների տեր մարդկանց մոտ 8000 դիակներ են ցուցադրության հանված։ Սիցիլիայում զմռսման ավանդույթը ձևավորվել է XVI դարի վերջին, երբ տեղի կապուցինների նախահայրերը հայտնաբերել են, որ իրենց մենաստանի ստորգետնյա թունելները մի խորհրդավոր բաղադրանյութ են պարունակում, որը բնականորեն դանդաղեցնում է դիակների փտումը։

Առաջին զմռսումը թվագրվում է 1599-ից։ Սակայն ժամանակի ընթացքում զմռսումը նորաձև է դարձել, և քրիտոնեության համար ոչ ավանդական ճանապարհով հուղարկավորվելու այդպիսի ցանկություն են հայտնել բազմաթիվ բնակիչներ։

Ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ այցելում են այդ թունելները, ինչն այնքան էլ քիչ եկամուտ չի բերում։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը