Աշխարհ

26.09.2019 21:26


Դաղստանցին կրակից աղջիկ է փրկել, հետո ներողություն խնդրել նրա հարևանից (տեսանյութ)

Դաղստանցին կրակից աղջիկ է փրկել, հետո ներողություն խնդրել նրա հարևանից (տեսանյութ)

Սեպտեմբերի 21-ին հինգերորդ հարկի բնակարանում հրդեհ էր բռնկվել։ Պատուհանից ծխի քուլաներ էին դուրս գալիս և լսվում էր օգնություն կանչող կնոջ ձայնը։ Հանկարծակի վեցերորդ հարկի բնակարան է ներխուժում մի տղամարդ, որը նետվում է պատուհանի մոտ և կարողանում օդանցքից դուրս հանել բղավող աղջկան մեկ հարկ ներքևում այրվող բնակարանից։

Տղամարդը վտանգում էր սեփական կյանքը, նա կարող էր ընկնել պատուհանից, սակայն կարողացավ իրեն պահել և փրկել աղջկան։ Մի փոքր ուշ տղամարդը կրկին թակեց վեցերորդ հարկի բնակարանի դուռը և ի զարմանս ներկաների` ներողություն խնդրեց։

Բնակարանի տերը` Արինա Տելիցինան, ասում է. «Որոշ ժամանակ անց նա դարձյալ թակեց մեր դուռը և ներողություն խնդրեց այն բանի համար, որ խոհանոցում փոքր–ինչ խառնաշփոթ է սարքել (քանի որ ծաղկամանով ծաղիկները դրված էին լուսամուտի գոգին և դրանք ստիպված էր արագ հանել այնտեղից)։ Ինձ դա ապշեցրեց, չէ՞ որ նա մարդ է փրկել, բայց մտահոգվում է նման մանրուքների համար»։

Հերոսը դաղստանցի է, 4 երեխաների հայր, և իր արարքի մեջ որևէ արտառոց բան չի տեսնում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը