Տնտեսական

26.09.2019 16:10


«Տանկերո՞վ ենք այս գույքը պահելու». «Գոլդեն Փելես»-ի պահառության համար ոստիկանությանը կվճարվի 6,5 մլն դրամ (տեսանյութ)

«Տանկերո՞վ ենք այս գույքը պահելու». «Գոլդեն Փելես»-ի պահառության համար ոստիկանությանը կվճարվի 6,5 մլն դրամ (տեսանյութ)

Ոստիկանությունը հաշվարկել և ներկայացրել է, թե որքան գումար է անհրաժեշտ Արմեն Ավետիսյանին պատկանող և կառավարության որոշմամբ պետությանը հանձնված «Գոլդեն Փելես» հյուրանոցի պահառության համար. դա կազմում է ամսական 6,5 մլն դրամ: Այս մասին կառավարության նիստում նշեց Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանը:

Նրա խոսքով, արդեն կան հետաքրքրվողներ, որնք ցանկանում են գնել հյուրանոցը: «Ձեր հանձնարարականի դեպքում մենք կարող ենք հնարավորինս արագացված կեպրով ներկայացնել հրապարակային սակարկությունների միջոցով նշված գույքն օտարելու նախագիծը: Այնպես որ, կարծում եմ, պահպանման ծախսերը շատ մեծ չեն լինի, երկու ամսվա կտրվածքով կլարող է այս գործարքը տեղի ունենալ»,-ասաց Բաբայանը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հարցրեց՝ «Տանկերո՞վ ենք այս գույքը պահելու, թե՞ իսկապես այդքան գումար անհրաժեշտ է այն պահելու համար»:

ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը պատասխանեց, որ ոստիկանությունում առհասարակ գույքի եւ անձի պահպանություն իրականացնող ստորաբաժանումը պետական պահպանության գլխավոր վարչությունն է.

«Մենք ծախսերի հաշվարկը ներկայացրել ենք: տարեկան կպահանջվի 77 մլն 752 հազար դրամ: Սրա բացակայության պայմաններում մենք չենք կարող տարածքային մարմինների ուժերը, որոնք այլ գործառույթ են իրականացնում, օգտագործել գույքի պահպանություն իրականացնելու համար»:

Տիգրան Ավինյանը նշեց. «Եկեք ֆիքսենք, որ մինչեւ տարվա վերջ շահագործման հարցը լուծած լինենք, երկու ամսում էլ հասկանանք պահպանությունը ինչպես ենք իրականացնելու»:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը