Կառավարության մոտ բողոքի ակցիա անող քաղաքացուն բերման ենթարկեցին` նախարար Պապիկյանի հասցեին սպանության սպառնալիք հնչեցնելու ահազանգով (տեսանյութ)
Քիչ առաջ Էջմիածնի բնակիչ Ռաֆայել Մխիթարյանին ոստիկանները կառավարության մոտից բերման ենթարկեցին` ասելով, թե ահազանգ կա, որ ինքը սպանության սպառնալիք է հնչեցրել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հասցեին:
Ռաֆայել Մխիթարյանը մասնակցում էր Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի բնակչների բողոքի ակցիային` պահանջելով կառավարությունից լուծել ոռոգման ջրի խնդիրը, որի պատճառով բերքը չորացել է:
Նշենք, որ մինչ քաղաքացուն ոստիկանություն էին ուղեկցում, նա բողոքի ակցիայի մյուս մասնակիցների հետ պահանջում էր հանդիպում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ:
«Ես վստահ եմ, որ նախարարը չի գալու այստեղ: Ջրային նոր «Դոն» ունեն, նոր «մաֆիա», ջրային նոր «դոներ» են ի հայտ եկել»,-հայտարարել էր Էջմիածնի բնակիչը: