Քաղաքական

26.09.2019 13:21


Վարչապետի վերադառնալուց հետո քննարկում կունենանք. Գարեգին Բ-ն՝ Փաշինյանի՝ եկեղեցականներին ծնկի բերելու հայտարարության մասին

Վարչապետի վերադառնալուց հետո քննարկում կունենանք. Գարեգին Բ-ն՝ Փաշինյանի՝ եկեղեցականներին ծնկի բերելու հայտարարության մասին

Ամենայն հավանականությամբ, վարչապետի Հայաստան վերադարձին այդ խնդրի առնչությամբ լուսաբանություններ կունենանք: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը՝ անդրադառնալով Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցականներին ծնկի բերելու վերաբերյալ հայտարարությանը:

«Մենք պարբերաբար հանդիպում ենք և քննարկում եկեղեցուն ու հայրենիքին հուզող խնդիրներ, հարցեր: Այդ առնչությամբ, հավանաբար, անդրադարձ կլինի այդ խնդրին»,-ասաց կաթողիկոսը:

«Բավականին հարցեր կան, որոնք ծառացած են մեր երկրի առջև, որ հուզում են մեր ժողովրդին և այդ հուզումները, բնականաբար, իրենց արտահայտությունն են գտնում հայրենական մեր կյանքում, ինչպես և սփյուռքի կյանքում: Մենք լիահույս ենք, որ բոլոր խնդիրներն իրենց բարվոք լուծումը կստանան: Աղոթում ենք, որպեսզի մեր երկիրն ապրի խաղաղության մեջ, լինի կայուն և առաջընթաց ուղիով զարգանա»,-երկրի քաղաքական վիճակի մասին ասաց Գարեգին Բ-ն:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը