Քաղաքական

26.09.2019 12:32

Սասուն Միքայելյանի և Դավիթ Տոնոյանի հայտարարությունները խիստ զայրացրել են Փաշինյանին․ «Փաստ»

Սասուն Միքայելյանի և Դավիթ Տոնոյանի հայտարարությունները խիստ զայրացրել են Փաշինյանին․ «Փաստ»

Նախօրեին տեղի ունեցավ երկու ուշագրավ իրադարձություն, որ, ըստ «Փաստ» թերթի տեղեկությունների, բավականին ցավոտ են ընդունվել ԱՄՆ-ում գտնվող Նիկոլ Փաշինյանի կողմից։

Նախ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը, լրատվականների հետ զրույցում անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի հանգամանքին, ասել է, թե Վանեցյանն իր ընկերն է և իր ընկերն էլ կմնա, այնուհետև հավելել, թե «ոչ ոք չի կարող Վանեցյանի ուսադիրները գցել աղբամանը»։

Միքայելյանին զուգահեռ՝ իշխանությունների համար անակնկալ հայտարարություն է արել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ասելով, որ «ինքը լուրջ մտահոգված է գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակով»։

Ահա այս երկու՝ իշխանության մեջ առանցքային դերակատարություն ունեցող անձինք նման թեզեր են հնչեցրել Փաշինյանի համար ցավոտ երկու հարցի հետ կապված։

Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ այս հայտարարություններից հետո կառավարության աշխատակազմում լուրջ լարվածություն է նկատվել. ըստ տեղեկությունների, Փաշինյանը կապ է հաստատել Արարատ Միրզոյանի և Տիգրան Ավինյանի հետ, հորդորել թիմի նկատմամբ լինել գերուշադիր մինչև իր վերադարձը, նաև հավելել, որ Սասուն Միքայելյանի հարցը դնելու է կուսակցության վարչության քննարկմանը, և չի բացառվում, որ Միքայելյանը հեռացվի կուսակցությունից։ Խոսակցություններ կան, որ նա հրաժեշտ կտա նաև ԵԿՄ նախագահի պաշտոնին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։