Երթևեկության կանոնների խախտումների համար տուգանքների չափերը մեծացնում են. «Ժողովուրդ»
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սեպտեմբերի 30-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտшկшն հանձնաժողովում քննարկվելու է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագծի վերաբերյալ հարցը: Նախագծի փոփոխության առաջարկը ներկայացրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, հարակից զեկուցող է նշանակվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Ըստ մեր տեղեկությունների՝ նախագծի հետ կապված՝ իշխանականները դեռևս վերջնական դիրքորոշում չունեն, ու ակնհայտ է, թե այն ինչ եզրակացություն է ստանալու հանձնաժողովում:
«Ըստ ԲՀԿ-ականների՝ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ տարեցտարի ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը աճում է, և, վիճակագրության համաձայն, յուրաքանչյուր տարի ավելանում է նաև դրանց հետևանքով զոհված և վիրավորված մարդկանց թիվը:
Ըստ այդմ, գործող օրենսդրության պայմաններում տրանսպորտային միջոցները ոչ սթափ վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, և զանցանքը չի պարունակում համապատասխան հոդվածի երկրորդից վեցերորդ մասերի հատկանիշները, առաջացնում է տուգանք՝ 150.000 ՀՀ դրամի չափով, իսկ նշված արարքը կատարելիս եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում 11 գրամը, կամ եթե մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը, տուգանքը 200.000 դրամ կլինի:
Իսկ պատգամավորն առաջարկում է տուգանքների չափերի բարձրացում և պատասխանատվության խստացում, որը կնվազեցնի կոպիտ խախտումների թիվը, և սրանով է պայմանավորված տուգանքի չափերը համապատասխանաբար 250.000 և 300.000 ՀՀ դրամ սահմանելը: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանության կողմից վերապահում կա գումարի չափի ավելացման հարցում:
Երեկ «ժողովուրդ» օրաթերթն այս հարցերի շուրջ փորձեց զրուցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախագծի հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսն անջատված էր: Թե ինչ եզրակացության եկան իշխանականներն այս հարցում, դեռևս անհայտ է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: