Լրահոս

26.09.2019 11:50


«Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է նորածին տղա երեխա

«Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է նորածին տղա երեխա

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 24-ին նորածնի մահացության դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը մահացել է Կոտայքի մարզի բնակչուհի, 2 երեխաների մայր, 33-ամյա Հ․ Խ․-ի նորածինը։

Երեխան տղա է եղել, հարազատներն էլ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին․ «Մեզ համար անհասկանալի է, թե ինչի համար է երեխան մահացել։ Ուզում ենք օբյեկտիվ քննություն կատարվի թե՛ բժիշկների, թե՛ իրավապահների կողմից, որպեսզի պարզվի իրականությունը։

Եթե երեխայի մահվան մեջ բժիշկների մեղավորությունը կա, ապա ուզում ենք՝ մեղավորը պատասխանատվություն կրի, որպեսզի հետագայում ոչ մի մայր այս ցավը չապրի, ինչ հիմա մեր ազգականն է ապրում»։

Այս խորագրի վերջին նյութերը