Քաղաքական

25.09.2019 20:47


Ինչո՞ւ չեն հանդիպում Փաշինյանն ու Թրամփը. մեկնաբանում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը (տեսանյութ)

Ինչո՞ւ չեն հանդիպում Փաշինյանն ու Թրամփը. մեկնաբանում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը (տեսանյութ)

Հանդիպում են, երբ ճիշտ ժամանակն է և դրանց անհրաժեշտությունը կա։ «Փաստինֆո»–ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լի Թրեյսին` անդրադառնալով Փաշինյան-Թրամփ հանդիպմանը։

«Կառավարության տարբեր մակարդակներում մենք հանդիպումներ ունենում ենք և արդյունավետ համագործակցում ենք։ Մեր հարաբերությունների արժեքը չի որոշվում այդ բարձր մակարդակի հանդիպումներով, այլ մեր հարաբերությունների բովանդակությամբ»,-ասաց դեսպանը`ճեպազրույցում։

Նա հավելեց, որ տարբեր օղակներում այցելություններ լինում են։ Դեսպանը մասնավորապես ընդգծեց ապրիլին տեղի ունեցած կոնգրեսական պատվիրակության այցը. «Դրան հաջորդեց Երևանում տեղի ունեցած ռազմավարական երկխոսությունը, որին մասնակցում էին Վաշինգտոնից ժամանած պաշտոնյաներ»,-հավելեց Լի Թրեյսին՝ նկատելով, որ այդ հանդիպումները կայանում են և համագորածակցությունը շարունակվում է։

Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած աշխատանքային այցելությունը շարունակվում է։ Այցելության ընթացքում ԱՄՆ բարձրաստիճան ղեկավարության հետ հանդիպում նախատեսված չէ։

Այս խորագրի վերջին նյութերը