«Բյուջեի սեկվեստրն անհիմն է և անթույլատրելի». Թաթուլ Մանասերյան
«Հայացք» ակումբում այսպիսի կարծիք են հայտնել տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը և ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը։ Սակայն, անցումը տարադրամի «լողացող կուրսի» քաղաքականությանը բավական թանկ նստեց ՀՀ քաղաքացիների վրա։
–Հնարավորություն կար դրամն ավելի փափուկ բաց թողնել, չհարվածելով քաղաքացիների գնողունակությանը։ Իսկ բյուջեի սեկվեստրն անթույլատրելի եմ համարում, քանի որ դա հերթական բացասական սպասում կառաջացնի հանրության շրջանում։ Հարկերի հավաքագրման առումով նույնպես մենք վատ վիճակում չենք, ինչը ևս հնարավուրություն է տալիս, չկրճատել բյուջեն,- ասել է Արծվիկ Մինասյանը։
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով ուղղակի անթույլատրելի էր գումարներ ծախսել՝ դրամը պահելու համար։
–2009թ. առաջին երկու ամիսներին, իմ հաշվարկներով, 700մլն. դոլարից ոչ պակաս է ծախսվել դրամը պահելու համար,–ըստ Մանասերյանի, կառավարությունը պատասխանատու է վարվող քաղաքականության համար։
Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, ընդհակառակը, գտնում է, որ միանգամից անցումը լողացող փոխարժեքի քաղաքականությանը ճիշտ էր, և այն նույնիսկ ողջունել են մի շարք միջազգային հեղինակավոր ֆինանսական կազմակերպություններ։