Աշխարհ

25.09.2019 17:45


Բրեդ Փիթը կզրկվի՞ երեխաների հետ շփումից. ինչ կապ ունի Քարդաշյան ընտանիքը

Բրեդ Փիթը կզրկվի՞ երեխաների հետ շփումից. ինչ կապ ունի Քարդաշյան ընտանիքը

Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը հնարավոր է զրկվի երեխաների հետ շփումից, եթե շարունակի Քիմ Քարդաշյանի ամուսնու՝ հիփ հոփի երգիչ Քանյե Ուեսթի հետ ընկերական հարաբերությունները։

Ճանաչված հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին կտրականապես դեմ է, որ իր նախկին ամուսինը՝ Բրեդ Փիթը, շարունակի մտերմությունը Քարդաշյան ընտանիքի հետ։ Այս մասին հայտնում է RadarOnline-ը:

Ջոլիին դուր չի գալիս, որ իր երեխաներն այդ ընտանիքի հետ որևէ կապ ունենան։

Լրատվամիջոցն նշում է, որ Ջոլին անգամ ամուսնուն ուլտիմատում է ներկայացրել` կա՛մ Ուեսթն ու Քարդաշյանների ընտանիքը, կա՛մ իր երեխաները:

«Բրեդն իրավունք ունի ընտրել`ում հետ ընկերություն անի, սակայն նա գիտի, որ Անջելինային չլսելու դեպքում խնդիրների առաջ կկանգնի»,-գրված է հրապարակման մեջ։

Հիշեցնենք, որ Ջոլին ապահարզանի համար դիմել է 2016թ․-ի սեպտեմբերին։

Ըստ շրջանառվող լուրերի` բաժանման պատճառ է դարձել ընտանիքում ծագած վեճը, որի ժամանակ դերասանը հարվածել էր ավագ որդուն։

Զույգը բաժանվել է 2019թ-ի ապրիլին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը